Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի

Հայաստանը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։


Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը` Միխայիլ Եժովին և Ռոստիցա Մինչևային, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանին:


Միխայիլ Եժովը բարձր է գնահատել Հայաստանում մալարիայի վերացման գործում ձեռքբերված առաջընթացը: Նա նշել է, որ կատարվել է լուրջ և հետևողական աշխատանք, որի շնորհիվ էլ երկիրը շուտով վկայական կստանա:

Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հասել է նման արդյունքի, ինչը կարևոր է թե առողջապահական, թե բիզնեսի, թե տուրիզմի զարգացման տեսակետից:

Նշենք, որ 1994 թվականից ի վեր, 31 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց Հայաստանի Հանրապետությունում և սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր` Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Հայաստանը զգալի քաղաքական նախաձեռնություն ցուցաբերեց և այսօր էլ ցուցաբերում է մալարիայի դեմ պայքարի ասպարեզում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ: Այս գործում երկրին զգալիորեն աջակցեցին միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր աշխատանքը զգալի արդյունք տվեց` հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը, նշանակալի կրճատվեց մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան և Հայաստանում ստեղծվեցին մալարիայի վերացման նախադրյալներ:

2003թ. Հայաստանի կառավարությունը, վերանայեց մալարիայի դեմ պայքարի իր ռազմավարությունը, խնդիրներն ու մոտեցումները: 2005-ին Հայաստանը վավերացրեց տաշքենդյան հռչակագիրը, որը կոչ էր անում «անցում կատարել մալարիայի հսկողությունից դեպի մալարիայի վերացում»: 2006թ. կառավարության որոշմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման 2006-2010 թվականների նպատակային ծրագիրը և տեղական մալարիայի վերացման բնագավառում իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկը»: Այս ծրագրի գործադրման պայմաններում 2006թ. սկսած Հայաստանի Հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:

Հայաստանը եվրոպական տարածաշրջանի առաջին երկիրն է, որին հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: Այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, ենթակա է վկայագրման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ուստի, 2009թ. ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ԱՀԿ գլխավոր տնօրենին` վկայագրման գործընթաց սկսելու համար: Այժմ նախապատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ վկայագրումը որպես մալարիայից ազատ գոտի:

Աղբյուր. newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ